«Բարի լույս». Լիլիթ Բասյանի մեղմ կերպարը

14:57   30 մարտի, 2020

Սննդաբան Լիլիթ Բասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Լիլիթը սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է երկար մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ «Բարի լույս, իմ թանկագին մարդիկ»,- հրապարակմանը կից ռուսերենով գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթին արխիվային լուսանկար էր հրապարակել մայրիկի հետ ու շնորհավորել նրա ծննդյան օրը։  Մայր ու դուստր ջերմ գրկախառնված էին։ Հրապարակմանը կից սննդաբանը ռուսերեն լեզվով գրել էր․ «Այսօր մայրիկիս ծննդյան օրն է։ Մայրիկ, ամենակարեւորը միշտ առողջ եղիր»։



© NEWS.am STYLE