Մեգան Մարքլը երկրորդ հղիություն է ծրագրում, բայց ոչ հիմա

16:19   30 մարտի, 2020

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին լրջորեն մտածում են երկրորդ անգամ ծնողներ դառնալու մասին։ Նրանց առաջնեկն՝ Արչին, շուտով մեկ տարեկան կդառնա, իսկ Մարքլն արդեն պատրաստ է եւս մեկ երեխայի լույս աշխարհ բերել։ Այս մասին Us Weekly-ին հայտնել է ինսայդերը։

Prince Harry Meghan Markle Stock Pictures, Royalty-free Photos ...

Միայն թե զույգը նախ ցանկանում է հիմնավորվել նոր տեղում եւ որքան հնարավոր է, շատ ժամանակ հատկացնել փոքրիկ Արչիին, քանի որ որպես թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ՝ նրանք մշտապես միջազգային շրջագություններ են ունեցել եւ հազվադեպ են հանդիպել որդուն։

Photos: Meghan Markle, Prince Harry's romantic moment in the rain ...

«Մեգանն ու Հարին դեռ վայելում են այս թանկարժեք առաջին օրերն Արչիի հետ։ Նրանք հաստատապես մտադիր են եւս մեկ երեխա ունենալ»,- US Weekly-ին հայտնել է ինսայդերը։

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE