Հմայիչ ու ոճային. Մարիամ Ալեքսանյանի լուսանկարը

17:39   30 մարտի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում դերասանուհին ոճային կերպար է ընտրել։ Նա բաց գույնի բլուզ է կրում, մուգ պիջակ։ Մարիամ Ալեքսանայնը հավաքել է մազերը, իսկ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված Մարիամը պատկերված էր սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։  Դերասանուհին արձակել էր վարսերը եւ ընդգծված շպար ընտրել։ Սիրով լի լուսանկարին կից Մարիամը, դիմելավ իր հետեւորդներին ու երկրպագուներին, գրել էր․ «Ի՞նչ է Ձեզ համար սերը։ Հ.Գ ինձ համար անբացատրելի, անհասկանալի զգացողություն,առանց բառերի»։'



© NEWS.am STYLE