Ժաննա Բուտուլյանի լուսանկարը Հասմիկ Խոջյանի հետ ու շնորհավորանքը դերասանուհուն

18:48   30 մարտի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանն Instagram-յան շնորհավորել է Հասմիկ Խոջյանի ծննդյան օրը։

Իր միկրոբլոգում Ժաննան լուսանկար է հրապարակել դերասանուհու հետ։ Նրանք վառ կերպարում են. Հասմիկը կարմիր շորտ է կրում, մոխրագույն բլուզ եւ կարմիր վերնազգեստ։ Ժաննա Բուտուլյանը նախապատվություն է տվել կաշվե տաբատի, վարդագույն բլուզի եւ սեւ վերնազգեստի։ «Ծնունդդ շնորհավոր, գաղափարակի՛ցս»,- հրապարակումը մակագրել է Ժաննան։

Օրեր առաջ հրապարակված կադրերն արվել էին վերալակում։ Ժաննան նախապատվություն էր տվել սեւ զգեստին, որը ոտքի հատվածում առանձնանում էր խորը կտրվածքով։ Դերասանուհին բաց գույնի վերարկու էր կրում եւ արձակել էր մազերը։ Նա վառ շպար էր ընտրել, իսկ լուսանկարը չէր մեկնաբանել։ Հետեւորդները, սակայն դրական մեկնաբանություններ էին գրել. «Հայ գեղեցկուհի», «Էլեգանտ, հմայիչ եւ գրավիչ Ժաննա»:



© NEWS.am STYLE