«Դեբիլներ, երեխաները վարակի տարածողներ են». Լարիսա Գուզեեւան ռուսների պահվածքի պատճառով շոկի մեջ է (ֆոտո). Instagram

20:12   30 մարտի, 2020

Ռուս դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան նախատել է ռուսներին, որոնք կորոնավիրուսի հավարակի ընթացքում երեխաներին բակ զբոսնելու են ուղարկում։ «Արի ամուսնանանք» («Давай поженимся!») շոուի հաղորդավարուհին լուսանկարել է տղաներին, որոնք խաղացել են նրա պատուհանի տակ՝ հրապարակում։

Дети гуляют на площадке в карантин

«Տեսարան իմ պատուհանից։ Ինչ-որ մեկը կդաստիարակի՞ ինձ։ Պատմի՝ որքան դժվար է նրանց համար տանը նստել։ Էլ ինչ է հարկավոր անել՝ դեբիլներին ապացուցելու համար. երեխաները վարակի տարածողներ են։ Թելը կտրել են, ուրախանում են»,- Instagram-ում իր զայրույթն է արտահայտել Գուզեեւան։

Лариса Гузеева возмущена поведеием москвичей

Այսպիսի հուզատառ հրապարակումից հետո բացասականի ալիքից պաշտպանվելու համար հաղորդավարուհին փակել է մեկնաբանելու հնարավորությունը։ Նա հավելել է, որ հաղորդագրությունները նույնիսկ չի կարդում եւ անմիջապես ջնջում է դրանք։



© NEWS.am STYLE