«Սեր սերնդեսերունդ». Սոֆի Դեւոյանի, Դեւոյան կրստերի եւ Զարուհի Բաբայանի լուսանկարը

23:47   30 մարտի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյան կրտսերն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում նա պատկերված է տատիկի՝ Սոֆի Դեւոյանի եւ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք բեմական, վառ հագուստ են կրում։ «Անկախ նրանից, թե ուր են սեւեռված մեր հայացքները, բոլորիս նպատակը մեկն է՝ սիրով լցնել մեր եւ մեր կողքինների կյանքը: ՍԵՐ ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ»,- հրապարակումն այսպես է մակագրել Սոֆին։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Սոֆին սեւ շապիկ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին ոճային վզնոցներ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Սոֆիին. «Պարզապես գեղեցկուհի», «չքնաղ Սոֆի»։

 



© NEWS.am STYLE