Շքեղ. Ռոզա Ֆիլբերգի լուսանկարը

12:45   31 մարտի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Ռոզան սեւ հագուստ է կրում, որն ուսերի հատվածում քարերով է զադրդարված։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ դիմահարդարմանը։

Օրերս հրապարակված կադրերում երգչուհին արձակել էր մազերն ու վառ շպարով էր։ Նա խոշոր աքսեսուար էր ընտրել՝ ականջօղ։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու նրան հաճոյախոսություններ գրել. «Շատ նուրբ ու գեղեցիկ լուսանկար»։



© NEWS.am STYLE