Նուրբ ու հմայիչ. Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

22:45   30 մարտի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել նոր ֆոտոշարքից։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Մարինկան գեղեցիկ շպարով է։ Նա հավաքել է մազերը։ «Յուրաքանչյուր կնոջ համար կարմիրի ստվեր կա»,- հրապարակումը մակագրել է դերասանուհին, իսկ հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ գրել։

Ավելի վաղ Մարինկան պատասխանել էր հետեւորդների հարցերին։ Նրանցից մեկը նշել էր, որ Մարինկան ու նրա սիրելին շատ գեղեցիկ զույգ են եւ նրանց երջանկություն էր մաղթել։ Դերասանուհին շնորհակալություն էր հայտնել եւ լուսանկար տեղադրել սիրելիի հետ, որում նրանք մեղմ գրկախառնված էին։ Մարինկան հմայիչ կերպարում էր եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։

Լուսանկարները՝ @sonyaikk @infini_production



© NEWS.am STYLE