«Որոշ դեգեներատներ չեն հասկացել, որ չի կարելի խորոված անել». Բուզովան Instagram-ում կրտուկ արտահայտվել է Մոսվկայի բնակիչների հասցեին

14:27   31 մարտի, 2020

Հաղորդավարուհի եւ հայտնի երգչուհի Օլգա Բուզովան Instagram-ում քննադատել է Մոսկվայի որոշ բնակիչների պահվածքը, որոնք անցած հանգստյան օրերին մեկնել են բնության գիրքը, կարծես ոչինչ չի եղել։ Կարանտինի ընթացքում խորովածն այնքան է վհատեցրել «Դոմ 2» նախագծի նախկին մասնակցին, որ ինչ-որ պահի նա պարզապես չի կարողացել զսպել հույզերը՝ մեգապոլիսի անվախ բնակիչներին դեգեներատ անվանելով։

«Անսահման ուրախ եմ, որ Մոսկվակյում վերջապես կարանտին են մտցրել։ Քանի որ որոշ դեգեներատներ դա չեն հասկացել։ Որ չի կարելի խորոված անել»,- հայտարարել է Բուզովան՝ ընդ որում պարզաբանելով, որ կարանտին մտցնելուն ամենալուրջ կերպով է վերաբերվել։

Բացի այդ՝ 34-ամյա աստղը բազմաթիվ երկրպագուներին կոչ է արել հետեւել ինքնամեկուսացման ռեժիմին եւ առանց հարգելի պատճառի տանից դուրս չգալ։ «Ես պարզապես աղաչում եմ ձեզ, եկեք տանը մնանք։ Ոչ ոքի հետ կոնտակի մեջ մի մտեք։ Ով տանն է, նրա հետ էլ շփվեք»,- նշել է Բուզովան։

Աղբյուրը՝ Էքսպրես Գազետա, Instagram



© NEWS.am STYLE