Լեդի Գագան հանուն Աբրամովիչի մերկացել է

21:12   8 օգոստոսի, 2013

Ճանաչված երգչուհի Լեդի Գագան մերկ նկարահանվել է Մարինա Աբրամովիչի Ինստիտուտի շենքի կառուցման դրամահավաքի հոլովակում:

Ըստ Daily Mail-ի, 27-ամյա երգչուհին մասնակցել է սերբական արմատներով ժամանակակից նկարչուհու նախագծին՝ տեսահոլովակում ներկայանալով ամբողջությամբ մերկ:

Հոլովակը ցուցադրում է արտ-մեդիտացիայի հատուկ տեխնիկա, որը հանրայնացնում է 65-ամյա Աբրամովիչը: Տեսանյութում նկարչուհին եւ երգչուհին միմյանց մեջքով են նստած:

 

Մինչեւ օգոստոսի 25-ը Աբրամովիչը պետք է 600 հազար դոլար հավաքի, հակառակ դեպքում ստիպված կլինի վերադարձնել բոլոր զոհաբերությունները: Ներկայում հավաքվել է ավելի քան 232 հազար դոլար:

Լեդի Գագան արդեն հանդես է եկել ի պաշտպանություն Մարինա Աբրամովիչի ինստիտուտի: Օգոստոսի 3-ին նա Նյու Յորքի «ընթերցանության մարաթոնին» կարդացել է Ստանիսլավ Լեմի «Սոլյարիս» ֆանտաստիկ վեպը: Գագայի ելույթը ձայնագրությամբ հեռարձակվել է: Մարաթոնը տեւել է 8 ժամ, որի ընթացքում ավելի քան 50 գրողներ, նկարիչներ եւ արտիստներ Լեմի գրքից հատվածներ են ընթերցել:

Նշենք, որ Մարինա Աբրամովիչն աշխարհի ամենահաջողակ ժամանակակից նկարիչներից է: Նրա անվան ինստիտուտը զբաղվելու է պերֆորմանսի արվեստի պահպանմամբ եւ զարգացմամբ: Կազմակերպության շենքը նախատեսվում է կառուցել Նյու Յորքի նահանգի Հադսոն քաղաքում:



© NEWS.am STYLE