«Ջիգարխանյանը կորցնում է բանականությունը». «Սոբեսեդնիկ»

10:27   31 մարտի, 2020

Արմեն Ջիգարխանյանի առողջության մասին տագնապալի լուրերը «Սոբեսեդնիկ»-ի հետ զրուցում հաստատել է նրա մտերիմ ընկերը՝ պրոդյուսեր եu դերասան Մարկ Ռուդինշտեյնը։ Նա հայտնել է, որ հայտնի ռեժիսորն ու դերասանը աստիճանաբար կորցնում է բանականությունը։

Ռուդինշտեյնը պատմել է, որ նախկին Արմեն Բորիսովիչից գրեթե ոչինչ չի մնացել։ Պատճառը դիաբետն է, որի դեմ ռեժիսորը պայքարում է վերջին տարիներին, ինչպես նաեւ բամբասանքն ու սկանդալները, որոնք առաջանում են նրա անձի շուրջ։

Պրոդյուսերը նշել է, որ Ջիգարխանյանը դադարել է հայտնվել իր թատրոնում։ Մարկ Ռուդինշտեյնի խոսքով՝ այս պահին արտիստը չի հասկանում իր շուրջ կատարվողը։

«Բացի այդ՝ նրա վրա լրջորեն ազդել են հեռուստատեսությունում պրովոկացիաները, որոնք գումար աշխատելու նպատակով սարքում էին նրա նախկին կանայք»,- ասել է ռեժիսորի ընկերը՝ հավելելով, որ Արմեն Բորիսովիչի համար ամենաուժեղ հարվածը դարձել է բաժանումը Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայից, որին նա իր թատրոնի տնօրեն էր նշանակել։ «Վիտալինան խորամանկ աղջիկ է։ Ավարտվել է պատմությունը, որը նրան գումար էր բերում։ Այսօր Շալյապինը նրա համար խաղացած նյութ է։ Իսկ Պրոխորը հիմա անցել է նոր պառավի, ահա եւ վերջ»,- ասել է Մարկ Գրիգորեւիչը։

 



© NEWS.am STYLE