«Արխիվից». Ադրիանա Գալստյանը՝ ոճային կերպարում

10:57   31 մարտի, 2020

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ է կրում՝ կաշվե տաբատ եւ բլուզ։ Ադրիանա Գալստյանն արձակել է մազերը, իսկ դիմահարդարումն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Արխիվից»,- սեւ-սպիտակ լուսանկարն այսպես է մկենաբանել դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպիտակ կոստյում էր կրում։ Նա արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Նոր սանրվածք»,- հրապարակումը մակագրել էր նա, որում կեղծամ է կրում։



© NEWS.am STYLE