Օրը սկսում ենք մոտիվացիայով. Բելա Հադիդը լողազգեստով անկեղծ լուսանկար է հրապարակել

13:41   31 մարտի, 2020

Մոդել Բելա Հադիդը վայելում է տաք օրերը՝ արեւայրուք ընդունելով իր տան բակում։ 23-ամյա աստղն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որում սպիտակ բիկինի է կրում։ «Մի փոքր վիտամին D»,- հրապարակումը մակագրել է նա։  

Միայն թե շարունակում է առեղծվածային մնալ, թե ինչպես է Բելան պահպանում իդեալական կազմվածքը. օրեր առաջ նա Stories բաժնում հրապարակել էր քաղցրավենիքի լուսանկարներ, որոնցով իրեն երես է տալիս կարանտինի ընթացքում։ Ամեն դեպքում նրա լուսանկարները հիանալի մոտիվացիա են ամռանն ընդառաջ։

Աղբյուրը՝ Elle
Լուսանկարները՝ Instagram


© NEWS.am STYLE