Բուզովայի հետ ամուսնության ընթացքում ֆուտբոլիստ Տարասովը գումար է հավաքել սիրուհու «Porsche»-ի համար

20:12   31 մարտի, 2020

Լուրջ սկանդալ է բարձրացել Օլգա Բուզովայի նախկին ամուսնու անսպասելի հայտարարությունից հետո։ Դմիտրի Տարասովն, ամուսնացած լինելով երգող հաղորդավարուհու հետ, գումար է հավաքել սիրուհու մեքենայի համար։ Ֆուտբոլիստն այդպիսի հայտարարություն է արել սոցիալական ցանցերում։ Մարտի 29-ին Անաստասիան նշել է 26-ամյակը։ Կնոջ ծննդյան օրվա առիթով Դմիտրին կնոջն, իսկապես, թագավորական նվեր է մատուցել՝ սպիտակ «Porsche»։

Дмитрий Тарасов подарил Анастасии Костенко роскошное авто | Журнал ...

Արտասահմանյան ապրանքանիշը մեծ շուքով է ներկայացվել՝ հարյուրավոր փուչիկներ, վարդերի փնջեր։ Ընտանեկան տոնի լուսանկարներն ու տեսանյութերը զույգը հրապարակել է սոցիալական ցանցերում։ Նաստյան նետվել է սիրելիի գիրկը՝ կրքոտ համբուրելով ֆուտբոլիստին։

Սակայն մոդելի հետեւորդները նրա ուրախությունը չեն կիսել։ Լուսանկարի եւ տեսանյութի մեկնաբանություններում գեղեցկուհուն հիշեցրել են, որ նրա ամուսինը ցանկանում է լրջորեն կրճատել ալիմենտի չափը, որը վճարում է առաջին կնոջը՝ Օքսանա Պոնոմարենկոյին։ 2009թ.-ին նա լույս աշխարհ է բերել մարզիկի դստերը՝ Անգելինային։ Սոցիալական ցանցի օգտատերերը հետաքրքրվել են, թե Տարասովն ինչ եկամտով է լյուսք ավտոմեքենա գնել։

Երկար չմտածելով՝ Տարասովն իսկապես շոկային հայտարարություն է արել։ «Շատեր երկար եմ հավաքել, չորս տարի»,- մեկնաբանություններում փորձել է արդարանալ Դմիտրին։

Տարասովի՝ թվացյալ անմեղ խոսքերը ռումբի ազդեցություն են ունեցել։ Ստացվում է՝ Դմիտրին չորս տարի գումար է հավաքել սիրուհու մեքենայի համար՝ գումար վերցնելով ընտանեկան բյուջեից։ 2016թ.-ին նա դեռ ամուսնացած էր Բուզովայի հետ։ Նրանք բաժանվել են 2016թ.-ի դեկտեմբերի 30-ին Տարասովի՝ Կոստենկոյի հետ հարաբերությունների պատճառով։

Աղբյուրը՝ Կոմսոմոլսկայա պրավդա



© NEWS.am STYLE