«Հիասքանչ». Սոֆի Մխեյանի վառ կերպարը

17:55   31 մարտի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում է. նա սեւ-սպիտակ գունավորմամբ հագուստ է կրում եւ նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված են կարմիր շրթներկով։ Երգչուհին որպես աքսեսուար ակնոց է ընտրել, մատանի։ Ի դեպ, լուսանկարը երգչուհու նոր՝ «Խորոտիկ» տեսահոլովակից է, որը դեռ չի հրապարակվել։ Հետեւորդները գնահատել են Սոֆիի կերպարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Դուք հիասքանչ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերից մեկում էլ Սոֆի Մխեյանը պատկերված էր երգիչ Անդրեի, դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի հետ։ Նրանք ջերմ գրկախառնված էին, լուսանկարը մեկնաբանված չէր։

 



© NEWS.am STYLE