Ոճային ու գեղեցիկ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

18:55   31 մարտի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն դեղին հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին։ Երիտասարդ մայրիկի հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան։ «Քեզ այդքան գեղեցկություն որտեղի՞ց»,- մեկնաբանություններում գրել է նրանցից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր որդու հետ։ Նրանք մեղմ ժպտում էին, Լուսինեն ջերմ գրկել էր փոքրիկին։ Ջերմ ու ժպիտ պարգեւող լուսանկարներին կից գեղեցկուհի մայրիկն անգլերեն լեզվով գրել էր․ «Մի քանի դրական լուսանկար»։

Լուսանկարը՝ @pargevaydinyanphotography



© NEWS.am STYLE