Դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան որոշել է հուշագրություններ գրել դերասան Արմեն Ջիգարխանյանի հետ իր սիրավեպի ու սկանդալային ամուսնալուծության մասին։ Այդ մասին նա հայտնել է Dni.ru-ին։
«Այսօր ես, ինչպեսեւ ամբողջ երկիրը գտնվում եմ տանն՝ ինքնամեկուսացման պայմաններում։ Ազատ ժամանակ շատ կա՝ կարդում եմ, երաժշտությամբ զբաղվում։ Բայց ամենակարեւորը՝ վերջապես սկսել եմ հուշադրություններ գրել, ինչը երկար ժամանակ հետաձգում էի, չէ որ ես պատմելու բան ունեմ»,- նշել է նա։
Հիշողությունների կենտրոնում Արմեն Ջիգարխանյանի հետ աղմկոտ սիրավեպն է։ «Թեեւ նա ամբողջ երկրով մեկ ինձ գող անվանեց, զրպարտեց եւ հանրային ձեւով նվաստացրեց, նրա վրա չարացած չեմ, հիշում եմ միայն լավը։ Գրքում ես կպատմեմ՝ ինչպես է ծնվել մեր սերը, կկիսվեմ մեր հարաբերությունբերի ամենանվիրական, գրեթե ինտիմ մանրամասներով, որովհետեեւ Արմեն Բորիսովիչն իմ առաջին տղամարդն էր»,-խոստովանել է դաշնակահարուհին։
Բացի սիրավեպից՝ նա հուշագրություններում պատմում է հայ լեգենդար արտիստի սիրելի ճաշատեսակների մասին։ Մասնավորապես, կհրապարակի լոլիկով ձվածեղի, լոռամրգի օշարակի բաղադրատոմսերը, որոնցով կերակրում էր դերասանին։ Այս ամենը գրելու գործում դաշնակարահուն կօգնի երիտասարդ համահեղինակը։ Նրա խոսքով՝ նա եւս մեծ սիրով, համակրանքով ու հարգանքով է վերաբերվում Արմեն Բորիսովիչին։