74-ամյա Եվգենի Պետրոսյանը ծոռ է ունեցել

16:39   31 մարտի, 2020

Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանը ծոռ է ունեցել։ Սակայն հումորիստի դուստրն այդ նորությունը նրան չի հայտնել։

Քանի որ արտիստը պրակտիկորեն չի շփվում Վիկտորինայի հետ այն պատճառով, որ վերջինս ընդունել է Ելենա Ստեպանենկոյի դիրքորոշումը, հայտնում է Starhit-ը։

Օրերս հայտնի է դարձել, որ նախորդ շաբաթ 74-ամյա Եվգենի Պետրոսյանն ու նրա ընտրյալը՝ Տատյանա Բրուխունովան, որդի են ունեցել։ Արիստի ընտանիքում հալարումը խիստ գաղտնի էր պահվում։ Հումորիստը ոչ հերքել, ոչ հաստատել է փաստը, որ հայր է դարձել։ Նրա խոսքով՝ իր ընտանիքում փոփոխությունները ոչ ոքի չպետք է հուզեն։



© NEWS.am STYLE