Backstreet Boys խումբը 20 տարի անց առցանց կատարել է իր գլխավոր հիթը

22:06   31 մարտի, 2020

90-ականների հայտնի Backstreet Boys խմբի մենակատարները առցանց հեռարձակում են կազմակերպել՝ կատարելով լեգենդար «I Want It That Way» հիթը։ Երաժիշտների մասնակցությամբ տեսանյութն արդեն հիթ է դարձել համացանցում։

Այսպիսով, խմբի մասնակիցները որոշել են աջակցել իրենց երկրպագուներին, որոնք ստիպված են միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի տարածման դեմ:

«Մնացեք տանը եւ ապահով եղեք», — երկրպագուներին է դիմել Backstreet Boys մենակատար Նիկ Քարթերը։

Տեսահոլովակի կադրերում բոյզբենդի մասնակիցները երգում եւ պարում են երեխաների հետ: Հարկ է նշել, որ ձայնագրությունը համացանցում հրապարակվել է մարտի 29-ին եւ այն հասցրել են դիտել արդեն Backstreet Boys-ի շուրջ մեկ միլիոն երկրպագու:



© NEWS.am STYLE