Մարիամ Ալեքսանյանի ոճային լուսանկարը Երեւանից

12:41   1 ապրիլի, 2020

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին բեժ գույնի վերարկու է կրում։ Մարիամը հավաքել է մազերը ու գեղեցիկ շպարված է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ոճային ու թրենդային պայուսակը, ժամացույցը։ «Ու ինչու ես եկել, չգիտեմ։ Ինչպես ուզել ես՝ էդպես էլ արել եմ։ Չկամ։ Բայց քանի եկել ես՝ ասա՝ ինձ կյանքից ջնջելով, ունեցածդ կորցնելով մի բան գտար, Ու, եթե գտար․․․ Գտածդ ինձ կորցնելուն արժե՞ր․․․Գնա…»,- մեկնաբանություններում մեջբերել է նա։

Ավելի վաղ հրապարակված Մարիամը պատկերված էր սիրելիի՝ դերասան Գոռ Համբարձումյանի հետ։  Դերասանուհին արձակել էր վարսերը եւ ընդգծված շպար ընտրել։ Սիրով լի լուսանկարին կից Մարիամը, դիմելավ իր հետեւորդներին ու երկրպագուներին, գրել էր․ «Ի՞նչ է Ձեզ համար սերը։ Հ.Գ ինձ համար անբացատրելի, անհասկանալի զգացողություն,առանց բառերի»։



© NEWS.am STYLE