Մեղմ շպար, համարձակ բլուզ․ Էվա Խաչատրյանը գրավիչ կերպարում

23:39   31 մարտի, 2020

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում է սեւ երագի, թափանցիկ բլուզ։ Նա մեղմ շպարով է, գանգուր վարսերն արձակված են։ Նոր հրապարակմանը կից Էվա Խաչատրյանը գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին միջին երկարության, բալագույն զգեստ էր կրում։ Էվան արձակել էր մազերը։ Էվան նախապատվություն էր տվել սեւ երկարաճիտ կոշիկներին։ Որպես աքսեսուար՝ նա սեւ գոտի էր ընտրել։



© NEWS.am STYLE