«Сорян, вась». այպես է Ջիգանը կնոջից ներողություն խնդրել դավաճանությունների համար

12:29   1 ապրիլի, 2020

Տաս տարվա ամուսնությունից հետո Օքսանա Սամոյլովան իր չորս երեխաների հորից բաժանվելու որոշում է կայացրել։ Իր բլոգում նա գրել, որ միշտ հավատացել է ամուսնուն, նույնիսկ երբ նրա շուրջ ասեկոսեներ են պտտվել, որ փորձել է մինչեւ վերջ պահպանել ընտանիքը, սակայն չի ստացվել։

Սամոյլովայի հաղորդագրությունից մեկ ժամ անցե Ջիգանն Instagram-ում պատասխան է ուղարկել։ Նա կարճ է արտահայտվել։ «Сорян, вась»,- գրել է մոդելի անհավամատարիմ ամուսինը։

Օքսանան դժվարությամբ է վերապրում բաժանումը։ Բայց հույս ունենք՝ այս կարճ խոստովանությունից հետո նա կհամոզվի, որ իր որոշումն իրավացի է։ Օքսանային ոչ ոք չէր հավատում։ Ե՛վ ընկերները, ե՛ւ չարախոսները վստահ էին՝ Սամոլյովան կների Ջիգանին եւ կշարունակի ապրել, կարծես ոչինչ չի էլ եղել։ Եվ սխալվել են։

«Չորս երեխաների մայրը ֆինանսական խնդիրներ չի ունենա, նույնիսկ եթե ամուսինը սկսի կիսել համատեղ վաստակած ունեցվածքը եւ ալիմենտների համար խնայողություններ անել։ Միայն անցած տարի (Օքսանան այդ ժամանակ հղի էր) իր էջում միլիոններով երկանիշ թիվ է վաստակել (նա նաեւ տարբեր բիզնեսներ ունի)։ Այնպես որ դեռ կտեսնենք՝ ինչպես Ջիգանը կապրի առանց կնոջ գումարի»,- գրել է «Էքսպրես Գազետա»-ն։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ «Էքսպրես Գազետա», Instagram, 

«ՌԻՍ Նովոստի»



© NEWS.am STYLE