Քրիսի Թայգենը ցանկանում է փոխել կրծքի իմպլանտները, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում

15:11   1 ապրիլի, 2020

Վերջերս 34-ամյա մոդել Քրիսի Թեյգենը խոստովանել է, որ իր կարիերայի սկզբում կրծքի մեծացման վիրահատության դիմել, իսկ օրերս նրա իմպլանտները 10 տարեկան են դարձել։ Այս մասին գեղեցկուհին, հայտնի երգիչ եւ կոմպոզիտոր Ջոն Լեջենդի կինը հիշել է Instagram-ի իր էջում՝ գայթակղիչ լուսանկար հրապարակելով։

«Այս կրծքին շնորհավորում եմ 10-ամյակի առիթով»,- գրել է նա՝ մեկնաբանություններում նշելով, որ մեծ հաճույքով կազատվեր հին իմպլանտներից, որոնք երկու ծննդաբերությունից հետո կորցրել են նախկին ձեւը։ Քրիսին պատմել է, որ այլ հանգամանքներում, ամենայն հավանականությամբ, արդեն իսկ երկրորդ պլաստիկան անելու որոշում կայացրած կլիներ, սակայն այժմ կորոնավիրուսի համավարակի պատճառով չի կարող վիրահատության դիմել։

«Ես, իսկապես, ցանկանում եմ ազատվել դրանցից, եւ կարանտինը դրա համար իդեալական ժամանակ կլիներ։ Բայց ակնհայտորեն հիմա դա առաջնային կարեւորության հարց չէ»,- կատակում է Թայգենը՝ բացատրելով, որ ժամանակին պարզապես երազում էր շտկել կրծքի ձեւը։ «Այո՛, ես պլաստիկայի եմ դիմել՝ լողազգեստով լավ տեսք ունենալու համար։ Ես ուզում էի, որ մեջքի վրա պառկած վիճակում կուրծքս ձիգ մնար։ Բայց հետո ես երեխաներ ունեցա, կուրծքը լցվեց կաթով եւ բառացիորեն թսկեց»,- նշել է նա։

Աղբյուրը՝ Instagram, Spletnik



© NEWS.am STYLE