«Բրիտանական Քարդաշյան» Դեմի Ռոուզը կորոնավիրուսին կպատժի գայթակղիչ կազմվածքով. Instagram

10:29   1 ապրիլի, 2020

Հայտնի մոդել Դեմի Ռոուզը, որը համացանցում առավել հայտնի է որպես «բրիտանական Քիմ Քարդաշյան», երկրպագուներին ցույց է տվել՝ ինչպես է պատրաստվում պայքարել կորոնավիրուսի դեմ՝ իր փարթամ կազմվածքով։ Աստղն Instagram-ում անկեղծ լուսանկար է հրապարակել, որում հանրությանը ներկայացել է վառ կարմիր գույնի, լատեքսային հագուստով, որը խորը լանջաբացվածք ունի։

«Այնքան եմ երազում սուպերհերոս լինել՝ այդ կորոնավիրուսին մի լավ դաս տալու համար»,- գայթակղիչ լուսանկարը մակագրել է Ռոուզը։ Մեկնաբանություններում «բրիտանական Քարդաշյանի» հետեւորդները ենթադրել են, որ COVID-19-ն այժմ հաստատ կլքի երկիրը, որովհետեւ ինչպես հայտնի է, գեղեցկությունը սարսափելի ուժ է։

«Կարծում եմ՝ քեզ հետ հանդիպումից հետո նրա մոտ ողջ մնալու ոչ մի հնարավորություն չի մնա», «Որքան «թեժ» աղջիկ։ Կարծում եմ՝ վարակը քեզ նույնիսկ չի մոտենա», «Առաջ, իմ հերոսուհի։ Դու կարող ես հաղթել դրան»,- Դեմիին են դիմել երկրպագուները։

Աղբյուրը՝ Instagram



© NEWS.am STYLE