Սոֆյա Պողոսյանի հմայիչ կերպարը

10:59   1 ապրիլի, 2020

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Սոֆյան պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ Օգտարերերից մեկը նշել է, որ դերասանուհուց միշտ դրական էներգիա է ստանում, ինչին ի պատասխան Սոֆյան լուասնկարներ է հրապարակել, որում աֆրիկյան հյուսքերով է։ Դերասանուհին արտահայտիչ շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ 

Ավելի վաղ հրապարկված կադրում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով, սեւ երանգի բլուզով, նույն երանգի պիջակով։ Սոֆյան հյուսված վարսերով էր, մեղմ ու գեղեցկությունն ընդգծող դիմահարդարմամբ։ Կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից Սոֆյան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սերը միայն մեկ օրենք ունի. պետք է սիրելին երջանիկ դարձնել»։«Հրաշք», «Գանձ», «Ամենասիրուն», «Գեղեցիկ, ինչպես միշտ», - կադրին կից մեկնաբանությունների հատվածում գրել էին հետեւորդներն ու երկրպագուները։



© NEWS.am STYLE