«Փիրուզի նման կապույտ աչքեր». Friday Night Makeup

21:03   9 օգոստոսի, 2013

Երեկույթներ, ակումբներ, գիշերային կյանք եւ, իհարկե, կորպորատիվ երեկոներ. առանց այս ամենի որեւէ ուրբաթ երեկո անհնար է պատկերացնել: NEWS.am STYLE-ը որոշեց ընթերցողներին ծանոթացնել այս ամռան ամենից հիթային դիմահարդարմանը. հոլոգրաֆիկ էֆեկտով ստվերաներկ:

Ծանր աշխատանքային շաբաթից հետո ակումբ հաճախելն այն եզակի դեպքերից է, երբ սիրամարգի պոչի նման վառ գույների ու երանգների համադրությունը ոչ միայն էֆեկտիվ, այլեւ տեղին է դիտվում:

Վառ լուծումներ են առաջարկում Roberto Cavalli-ի եւ Prabal Gurung-ի ցուցադրությունների դիմահարդարները: Բրիտանական ամենահայտնի դիմահարդար Պետ Մաքգրատը դիզայներների աշուն-ձմեռ շոուի ժամանակ ստեղծել էր հեքիաթային make-up՝ որպես հիմնական գույներ ընտրելով կապույտը, փիրուզագույնը, մանուշակագույնը եւ կապտա-սեւը: Իսկ Roberto Cavalli-ի ցուցադրության ժամանակ աղջիկները ներկայացել էին աչքերի կանաչ-մանուշակագույն ստվերաներկով:

Հարկ է չմոռանալ նաեւ այն մասին, որ նույնիսկ ուրբաթ երեկոյան պետք է ընդգծել միայն դեմքի մի մասը: Եվ եթե ընտրությունը կանգ է առել աչքերի վրա, շուրթերին պետք է ձեռք չտալ:

Եվ վերջում, փիրուզե-լազուրային նման ոգեշնչումից հետո մենք ընտրեցինք կոսմետիկ միջոցներ, որոնք նորաձեւության սիրահարներին կօգնեն նման երեկոյան կերպար ստեղծել:



© NEWS.am STYLE