Գեղեցիկ կազմվածք. Լիա Զախարյանի լուսանկարը

11:57   1 ապրիլի, 2020

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) դերասանուհին սպորտային հագուստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Լիա Զախարյանն արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել, սակայն լուսանկարը չի մեկնաբանել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով ոսկեգույն տոպ, մոխրակապտավուն երանգի ոճային կոստյում․ լայն, գոտկատեղը բարձր տաբատ, պիջակ։ Դերասանուհու կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկն ու ամառային բարձրակրունկները։



© NEWS.am STYLE