Կաշվե տաբատ, վառ շրթներկ. Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

13:26   1 ապրիլի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր վառ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ է կրում, սեւ գույնի բլուզ եւ կաշվե բաճկոն։ Ժաննան հավաքել է մազերը եւ վառ շպար է ընտրել. մուգ շրթներկով ընդգծված են շուրթերը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Շքեղ Ժաննա»։

Օրեր առաջ Ժաննան լուսանկար էր հրապարակել դերասանուհի Հասմիկ Խոջյանի հետ ու շնորհավորել նրա ծննդյան օրը։ Նրանք վառ կերպարում էին. Հասմիկը կարմիր շորտ էր կրում, մոխրագույն բլուզ եւ կարմիր վերնազգեստ։ Ժաննա Բուտուլյանը նախապատվություն էր տվել կաշվե տաբատի, վարդագույն բլուզի եւ սեւ վերնազգեստի։ «Ծնունդդ շնորհավոր, գաղափարակի՛ցս»,- հրապարակումը մակագրել էր Ժաննան։



© NEWS.am STYLE