«Յուրաքանչյուր ռուս պետք է իր հային ունենա», կամ ինչու է Նադեժդա Բաբկինայի թատրոնում դուդուկ հնչում

13:39   1 ապրիլի, 2020

«После 11» ռոք խմբի մասնակիցները «Միր» հեռուստաալիքի եթերում «Ночной экспресс» հաղորդման ընթացքում հաղորդավար Ալեքսեյ Կորտնեւին պատմել են, թե ինչ է «Բաբկինայի ռոքն», ու խմբի կյանքում ինչ դերակատարում է ունեցել Նադեժդա Բաբկինան։

«Մենք արդեն հինգ տարի աշխատում էինք թատրոնում («Ռուսական երգ» թատրոն) եւ այնքան էինք աշխատել, որ Նադեժդա Բաբկինան պետք է նշեր 60-ամյա հոբելյանը։ Այդտեղ էլ հարց ծագեց՝ ինչ նվիրել Ժողովրդական արտիստին, որին ինչ-որ բանով զարմացնել արդեն դժվար է։ Եվ մենք «Բաբկինայի ճակատագրի» հետ կապված պատմությունը նախաձեռնեցինք, այդ ժամանակ արդեն մեր խաղացանկը հավաքվել էր»,- պատմել է խմբի մասնակից Յուրի Պոստարնակովը։

«После 11» խումբը Բաբկինային նրա երգերով ալբոմ է նվիրել, որոնք ֆոլկ-փոփ ոճով են։

Սակայն Ալեքսեյ Կորտնեւը նշել է, որ տղաները ռուսական ֆոլկում առհասարակ չեն տեղավորվում, քանի որ որոշ կոմպոզիցիաներում նաեւ դուդուկ է լսվում։ Խմբի անդամ Կարեն Հարությունյանն այդ փաստի հետ կապված զվարճալի պատմություն է ներկայացրել։ «Մի օր Նադեժդա Գրիգորեւնային հարցրի. «Մենք արդեն 16 տարի աշխատում ենք թատրոնում, եւ ինչու եմ ես շարունակում այստեղ լինել. ես Կարեն Հարությունյանն եմ եւ ձեզ հետ ոչ մի կապ չունեմ։ Նա ինձ այնպես պատասխանեց. «Գիտես, Կարեն, յուրաքանչյուր ռուս պետք է իր հային ունենա»»։



© NEWS.am STYLE