Անուշկա Մարգարյանն ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից

14:25   1 ապրիլի, 2020

Դերասանուհի Անուշկա Մարգարյանն ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից: NEWS.am STYLE-ի աղբյուրներով Անուշկայի ընտրյալը նրան ամուսնության առաջարկություն է արել նախորդ ամիս` մինչ երկրում արտակարգ դրության հաստատումը: Զույգը մտադիր էր մարտ ամսին նշանադրվել, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով` հետաձգել է արարողությունը:

NEWS.am STYLE-ը կապ հաստատեց Անուշկայի հետ` թեմայի շուրջ պարզաբանումներ ստանալու համար: Դերասանուհին չհերքեց տարածված լուրերը, սակայն ընտրյալի մասին տեղեկություն չտրամադրեց` նշելով, որ ինքն ու սիրելին չեն ցանկանում հանրայնացնել իրենց հարաբերությունները:

Ինչ վերաբերում է Անուշկայի հետագա գործունեությանը` դերասանուհին նշեց, որ ընտրյալը բացարձակ դեմ չէ, որ ինքը շարունակի նկարահանվել սերիալներում:

NEWS.am STYLE-ն ու Անուշկա Մարգարյանը շնորհավորում են բոլորիդ Ապրիլի 1-ը: Մաղթում ենք, որ, նույնիսկ, ամենադժվար օրերին ժպիտը չլքի ձեզ, քանի որ այն երկարացնում է կյանքը: Առողջություն եւ ծիծաղի շատ առիթներ...

Իսկ լուրն ապրիլմեկհան կատակ էր մեր եւ Անուշկայի կողմից:



© NEWS.am STYLE