«Աստղային պատերազմների» դերասանը մահացել է կորոնավիրուսի հետեւանքով. BBC

14:06   1 ապրիլի, 2020

Բրիտանացի դերասան, բեմական խոսքի ուսուցիչ Էնդրյու Ջեքը, որը «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարում խաղացե է Կաուլան Էմաթի դերը, մագացել է կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով նրա գործակալի՝ Ջիլ Մաքքալոուի խոսքերը։

DailyMail-ի հաղորդմամբ՝ դերասանը պայքարել է կորոնավիրուսի դեմ, իսկ նրա կինը՝ Գաբրիել Ռոջերսը, այդպես էլ չի հասցրել հրաժեշտ տալ նրան, քանի որ նրա մահվան պահին Ավստրալիայում կարանտինի մեջ է գտնվել։

Актер из

Էնդրյու Ջեքը հայտնվել է «Աստղային պատերազմների» երկու էպիզոդում՝ «Աստղային պատերազմներ. ուժի զարթոնքը» եւ «Աստղային պատերազմներ. վերջին ջեդայը»։ Դերասան Գրեգ Գրանբերգը, որը եւս մասնակցել է «Ուժի զարթոնքի» նկարահանումներին, Ջեկին անվանել է «ամենաբարի մարդկանցից մեկը», որի հետ երբեւէ աշխատել է։



© NEWS.am STYLE