«Փայլուն աղջիկ». Սոֆի Դեւոյան կրտսերի լուսանկարը

19:49   1 ապրիլի, 2020

Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Սոֆին փայլերով զարդարված հագուստ է կրում։ Նա գեղեցիկ սանրվածքով է, նախապատվություն է տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել է հետաքրքիր վզնոցը։ «Փայլուն աղջիկ»,- հրապարակումն այսպես է մակագրել Սոֆին։  

Ավելիա վաղ հրապարակված կադրերում նա պատկերված էր տատիկի՝ Սոֆի Դեւոյանի եւ մայրիկի՝ Զարուհի Բաբայանի հետ։ Նրանք բեմական, վառ հագուստ էին կրում։ «Անկախ նրանից, թե ուր են սեւեռված մեր հայացքները, բոլորիս նպատակը մեկն է՝ սիրով լցնել մեր եւ մեր կողքինների կյանքը: ՍԵՐ ՍԵՐՆԴԵՍԵՐՈՒՆԴ»,- հրապարակումն այսպես էր մակագրել Սոֆին։



© NEWS.am STYLE