«Մոլորակի ամենասեքսուալ տղամարդը» տեղեկություններ է հայտնել իր ու կնոջ առողջական վիճակի մասին. Twitter

16:36   1 ապրիլի, 2020

Բրիտանացի արտիստ Իդրիս Էլբան, որն արժանացել է People-ի՝ «2018թ.-ի ամենասեքսուալ տղամարդ» կոչմանը, կորոնավիրուսով վարակվելուց հետո պատմել է առողջական վիճակի մասին։ Արտիստը սոցիալական ցանցի իր էջում հատնել է, որ իր ու 30-ամյա կնոջ՝ Սաբրինայի երկուշաբաթյա կարանտինը մոտեցել է ավարտին:

Супруги вышли из самоизоляции

«Մենք անցել ենք կարանտինի շրջանը, բայց դեռ ճնշված վիճակում ենք եւ չենք կարողանում տուն մեկնել։ Այնպես որ ստիպված կլինենք մի փոքր սպասել»,- նշել է դերասանը։

We're Not Ready To Deal With Idris Elba Having Coronavirus | CafeMom

Իդրիսը նկարահանումների է եղել, երբ նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. նա ստիպված կլինի որոշ ժամանակ այնտեղ մնալ, նախքան հնարավոր կլինի տուն՝ Լոնդոն վերադառնալ։ «Մենք փորձում ենք լավատես մնալ։ Հույս ունեմ՝ դուք եւս ձգտում եք չանհանգստանալ եւ խուճապի չմատնվել։ Ես կարծում էի, թե ինձ շատ վատ կզգամ, քանի որ ես ասթմա ունեմ, բայց կարողացա անցնել սրա միջով, կարող եք նաեւ դուք»,- նշել է Իդրիսը։

 



© NEWS.am STYLE