Քայլի Ջենները կսկսի ձեռքերի համար ախտահանող գելեր արտադրել. Blueprint

18:18   1 ապրիլի, 2020

Kylie Cosmetics բյութի կայսրության հիմնադիր Քայլի Ջեններն ու նրա մայրը՝ Քրիս Ջենները, հայտնել են, որ Kylie Skin-ը՝ ապրանքանիշի ճյուղերից մեկը, կսկսի ձեռքերի համար ախտահանող գելեր արտադրել։ Այդ նախագծի համար Քայլի Ջենները համագործակցություն է սկսել Coty կոսմետիկ ընկերության հետ, որը Kylie Cosmetics-ի ներկայիս հիմնական ներդրողն է։

Kylie Jenner Just Revealed Two More Kylie Skin Products in 2020 ...

«Ձեռքերի համար ախտահանող միջոցը ստացողների համար հատուկ հաղորդագրություն է ներառում։ Դրանում ասվում է, որ այն արտադրված է նրանց համար, ովքեր առաջին օգնություն են ցուցաբերում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով տուժածներին»,- մամուլի հաղորդագրությունում նշել են ապրանքանիշի ներկայացուցիչները։ Kylie Cosmetics-ի մյուս կոսմետիկ արտադրանքի արտադրությունն առայժմ կանգնեցրել են։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE