Ալինա Մարտիրոսյանի նուրբ կերպարը

22:46   1 ապրիլի, 2020

Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր մեղմ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին արձակել է մազերը։ Նա արտահայտիչ շպարով է, որն ընդգծում է գեղեցկությունը։ Ալինա Մարտիրոսյանը կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ նուրբ ականջօղեր։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Դու անկրկնելի ժպիտ ունես»։  

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնազգեստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Ալինա Մարտիրոսյանը որպես աքսեսուար վզնոց էր ընտրել։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել դերասանուհուն։



© NEWS.am STYLE