«Էքստրասենսների պայքար»-ից գուշակը 10 տարի առաջ կանխագուշակել էր Յուլյա Նաչալովայի մահվան օրը

19:14   1 ապրիլի, 2020

«Էքստրասենսների պայքար» հեռուստանախագծի նախկին մասնակից, գուշակ Դարյա Միրոնովան ավելի քան 10 տարի առաջ կանխագուշակել է հանգուցյալ երգչուհի Յուլյա Նաչալովայի մահվան օրը։ Այդ մասին հայտնել է դերասանուհի Մարինա Օռլովան, որը կենսագրական սերիալում կատարել է երգչուհու դերը։

Պարզվել է՝ ողբերգությունից մի քանի տարի առաջ Յուլյան գնացել է գուշակ Դարյա Միրոնովայի մոտ։ Նրա խոսքով՝ Յուլյան իր մոտ գնացել է վաղուց, այդ ժամանակ Նաչալովայի դուստրը՝ Վերան, շատ փոքր է եղել։ Նրանց հանդիպումը տեղի է ունեցել քաղաքից դուրս գտնվող տանը եւ մի քանի ժամ է տեւել։ Միրոնովան հիշում է, որ Յուլյային այդ պահին ամենից շատ իր կարիերան էր հետաքրքրում։ Հենց այդ ժամանակ էլ Դարյան Նաչոլովային հայտնել է ճակատագրական օրը՝ 2019թ.-ի մարտի 16։

Юлия Началова

«Ես կանխագուշակել էի, որ նա աստղային մեծ ապագայի հասնելու հնարավորություն ունի, սակայն մի բայց կա։ Եվ այն, առաջին հերթին, կապված է վտանգավոր օրվա, նրա բնավորության առանձնահատկությունների եւ կենսական որոշակի խոչընդոտների հետ։ Յուլյան չափազանց փափուկ էր․ բարի շոու-բիզնեսի համար։ Ես նրա համար միայն կանխագուշակել եմ, որ նրա համար լավ կլինի, նա խնդրել էր ամբողջ ճշմարտությունը չասել։ Բայց կան բաներ, որոնցից հնարավոր չէ խուսափել։ Դա ճակատագիրն է։ Բայց միշտ նրբերանգներ կան. հնարավոր էր փորձել ինչ-որ բան փոխել»,- «Կոմսոմոլսկայա պրավդա»-ին հայտնել էր գուշակը։

 



© NEWS.am STYLE