Լուսինե Թովմասյանի քնքուշ կերպարը

23:33   1 ապրիլի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանը նոր ֆոտոշարքից լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Լուսինեն դեղին հագուստ է կրում։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին։ Երիտասարդ մայրիկը հրապարակմանը կից կատարել է հետեւյալ գրառումը․ «Իմ մտքերը իսկապես սպառվել են, թե ինչպես և ինչով կարող եմ զբաղեցնել Արիանային: Եթե ունեք առաջարկ, խնդրեմ կիսվեք»։ Գեղեցկուհու հետեւորդները գնահատել են նրա քնքուշ կերպարը եւ բազում հաճոյախոսություններ ուղղել նրան։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր որդու հետ։ Նրանք մեղմ ժպտում էին, Լուսինեն ջերմ գրկել էր փոքրիկին։ Ջերմ ու ժպիտ պարգեւող լուսանկարներին կից գեղեցկուհի մայրիկն անգլերեն լեզվով գրել էր․ «Մի քանի դրական լուսանկար»։

 

 

Լուսանկարը՝ @pargevaydinyanphotography



© NEWS.am STYLE