Տիմատիի կինը կորոնավիրուսի մի քանի թեստ է հանձնել. Instagram

11:29   2 ապրիլի, 2020

Տիմատիի սիրելին՝ Անաստասիա Ռեշետովան, այնքան կասկածամիտ է, որ միանգամից կորոնավիրուսի մի քանի թեստ է անում՝ լիովին վստահ լինելու համար, որ ապահով է։ Անալիզները կրկին հանձնելու մասին նա հայձնել է Instagram-յան էջում հրապարակված լուսանկարներից մեկի մեկնաբանություններում։

Երկրպագուները մոդելին մեղադրել են, որ նա զուր օգտագործում է առանց այն էլ քիչ թեստերը։ Սակայն Անստասիան շտապել է հանգստացնել հանրությանը՝ պարզաբանելով, որ ավելի ու ավելի շատ լաբորատորիաներ են այդպիսի անալիզներ անցկացնում։ Բացի այդ ՝ նա անհանգստության լուրջ առիթ է ունեցել։

View this post on Instagram

A post shared by Reshetova Anastasia (@volkonskaya.reshetova) on

«Ես մրսածության թեթեւ ախտանշաններ ունեի։ Սակայն կորոնավիրուսը եւս կարող է ընթանալ առանց ախտանշանների։ Այդ պատճառով էլ ստուգվում եմ»,- նշել է Ռեշետովան։

Աղբյուրը՝ Dni, Instagram



© NEWS.am STYLE