Փոքրիկ Արչիի կարանտինը. Մեգանի ու Հարիի որդին երեխաների հետ շփվում է տեսակապով. E!News

12:29   2 ապրիլի, 2020

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին համավարակի ընթացքում պահպանում են տնային ռեժիմը եւ շփվում երեխայի՝ 10 ամսական որդու՝ Արչիի հետ։ Սասեքսի դուքսերն այժմ ապրում են Լոս Անջելեսի առանձնատանը եւ ընկերների հետ կապ են պահպանում տեսազանգերի միջոցով, ինսայդերը հայտնել է E!News-ին։

«Արչին սիրում է FaceTime-ով խաղալ այլ փոքրիկ երեխաների հետ, որոնց ծնողներին զանգահարահում են Մագանն ու Հարին։ Նրա ուրախությունեը երջանկացնում է դուքսերին»,- հայտնել է ինսայդերը՝ նշելով, որ զույգը կենտրոնացած է որդու դաստիարակության վրա։ Ընդ որում, նրանք չեն մոռանում նաեւ աշխատանքի մասին։

Նրանց ծրագրերում է նաեւ կորոնավիրուսի դեմ պայքարը, բայց անանուն տարբերակով. որոշել են, որ բարեգործությունը հանրային չի լինի։ «Նրանք բանակցություններ են վարում ֆոնդերի եւ կազմակերպությունների հետ՝ հետաքրքրվելով, թե ինչով ու ինչպես կարող են օգնել։ Հանգամանքները մի փոքր փոխվել են, բայց նրանց մտադրությունները՝ ոչ»,- իր աղբյուրի խոսքերը մեջբերում է E!News-ը։

Ի դեպ, Daily Mail-ի հաղորդմամբ՝ Սասեքսի դուքսերն ԱՄՆ-ում իրենց թիկնապահներին ընտրել են ընկերություններից, որոնք պաշտպանել են հոլիվուդյան հայտնիների, այդ թվում Բրեդ Փիթին եւ Անջելիա Ջոլիին, Նիկոլ Քիդմանին, Մադոննային եւ ուրիշների։ Ավելի վաղ զույգի անվտագնությունն ապահովում էին Սքոթլանդ Յարդի թիկնապահները, ինչն առաջացրել էր անգլիացի հարկատուների զայրույթը։

Լուսանկարները՝ Getty Images, Shutterstock



© NEWS.am STYLE