Էլեգանտ. Ադրիանա Գալստյանի լուսանկարը

10:59   2 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) Ադրիանան պատասխանել է հետեւորդների հարցերին, որոնք նրան բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել։ Հետեւորդներից մեկի գրառմանն ի պատասխան Ադրիանան լուսանկար է հրապարակել, որում սպիտակ զգեստ է կրում։ Այն ընդգծում է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Ադրիանան խոշոր, քարերով զարդարված ականջօղեր է ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել է գեղեցիկ շպարը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում հմայիչ դերասանուհին սպիտակ կոստյում էր կրում։ Նա արտահայտիչ շպարով էր, որն ընդգծել էր գեղեցկությունը։ «Նոր սանրվածք»,- հրապարակումը մակագրել էր նա, որում կեղծամ էր կրում։



© NEWS.am STYLE