Սոֆյա Պողոսյանի երջանկության բանաձեւն ու լուսանկարը Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ

11:55   2 ապրիլի, 2020

Դերսանուհի Սոֆյա Պողոսյանն Instagram-յան էջի Stories բաժնում պատասխանել է հետեւորդների հարցերին։

Ի պատասխան հարցի, թե որն է երջանկության իր բանաձեւը, Սոֆյան նշել է. «Տրված ամեն օրը գնահատելը»։ Օգտատերերից մեկն էլ հետաքրքրվել է՝ արդյոք նա ու Աշոտ Տեր-Մաթեւոսյանը «Թաքնված սեր» սերիալում նկարահանվելու ժամանակ միասին էին, ինչին Սոֆյան բացասական պատասխան է տվել։ Նա նաեւ լուսանկար է տեղադրել ամուսնու հետ, որում նրանք ջերմ գրկախառնված են։

Ավելի վաղ հրապարկված կադրում դերասանուհին կրում էր խորը դեկոլտեով, սեւ երանգի բլուզով, նույն երանգի պիջակով։ Սոֆյան հյուսված վարսերով էր, մեղմ ու գեղեցկությունն ընդգծող դիմահարդարմամբ։ Կերպարն ամբողջացնում էին մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից Սոֆյան կատարել էր հետեւյալ գրառումը․ «Սերը միայն մեկ օրենք ունի. պետք է սիրելին երջանիկ դարձնել»։«Հրաշք», «Գանձ», «Ամենասիրուն», «Գեղեցիկ, ինչպես միշտ»,- կադրին կից մեկնաբանությունների հատվածում գրել էին հետեւորդներն ու երկրպագուները։



© NEWS.am STYLE