Դիանա Գրիգորյանի գարնանային կերպարը

12:57   2 ապրիլի, 2020

Սցենարիստ Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան բեժ գույնի հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը եւ վառ շպար ընտրել։ Լուսանկարը մեկնաբանված չէ։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում Դիանան գարնանային կերպարում էչ։ Նա կրում էր պատառոտված ջինսե տաբատ, ճերմակ շապիկ, եւ ջինսե բաճկոն։ Հաղորդավարուհու կերպարն ամբողջացնում էին կարմիր բարձրակրունկները։ Նա արձակել էր վարսերն ու նուրբ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Դիանան գրել էր․ «Նկարել այնպես ինչպես բնությունը. հնարավո՞ր է արդյոք, եւ այսպես շարունակում ենք միտքը։ Բնությունն ամենազորեղ նկարիչն է, քանզի…»։



© NEWS.am STYLE