Վառ վերարկու. Սոֆի Մխեյանի լուսանկարը

13:17   2 ապրիլի, 2020

Երգչուհի Սոֆի Մխեյանն այս օրերին սոցիալական ցանցի իր էջում արխիվային լուսանկարներ է հրապարակում։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) երգչուհին տարբեր ժամականերոմ վերելակներում արված լուսանկարներ է հրապարակել։ Կադրերից մեկում նա վառ կերպարում է։ Սոֆին դեղին գույնի վերարկու է ընտրել, շարֆ։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։

Ավելի վաղ  հրապարակված կադրերում երգչուհին հետաքրքիր կերպարում էր. նա սեւ-սպիտակ գունավորմամբ հագուստ էր կրում եւ նախապատվություն էր տվել արտահայտիչ շպարին. շուրթերն ընդգծված էին կարմիր շրթներկով։ Երգչուհին որպես աքսեսուար ակնոց էր ընտրել, մատանի։ Ի դեպ, լուսանկարը երգչուհու նոր՝ «Խորոտիկ» տեսահոլովակից էր, որը դեռ չի հրապարակվել։ Հետեւորդները գնահատել էին Սոֆիի կերպարն ու հաճոյախոսություններ գրել նրան. «Դուք հիասքանչ եք»։



© NEWS.am STYLE