«Բարի լույս». Լուսինե Թովմասյանի ու դստեր ջերմ լուսանկարը

14:12   2 ապրիլի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) տեղադրված լուսանկարում Լուսինեն պատկերված է դստեր՝ Արիանայի հետ։ Լուսինեն ջերմ գրկել է գեղեցկուհի դստերը։ Երկու երեխաների երիտասարդ մայրիկը դիմահարդարված չէ։ «Բարի լույս»,- հրապարակումը մակագրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն դեղին հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել նուրբ շպարին։ Երիտասարդ մայրիկի հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան։ «Քեզ այդքան գեղեցկություն որտեղի՞ց»,- մեկնաբանություններում գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE