18:41 2 ապրիլի, 2020Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր շքեղ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Աննան սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. շուրթերը ներկված են կարմիր շրթներկով, ընդգծված են աչքերը։ Հետեւորդները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել. «Աննա ջան, ինչպես միշտ, գեղեցիկ ես», «Բարբի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան պատկերված էր ամուսնու՝ դերասան Դավիթ Աղաջանյանի հետ։ Աննան սպիտակ, ուսերի հատվածում բաց հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ վառ շպարով էր։ Թեեւ երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել, հետեւորդները հաճոյախոսություններ էին արել զույգին. «Որքան գեղեցիկ եք», «Սեր եք տածում»։