Բլոգեր Դավա Մանուկյանը անցորդներին անվճար մեկ տոննա հնդկաձավար է բաժանել

15:49   2 ապրիլի, 2020

Հայտնի բլոգեր, Օլգա Բուզովայի ընկեր Դավիթ Մանուկյանը գնել է ինքնամեկուսացման ընթացքում ամենահայտնի մթերքը՝ մեկ տոննա հնդկաձավար, եւ այն բաժնել փողոցում։ Մանուկյանը դեֆիցիտային ձավարեղենի հետ քաղաքի բնակիչներին մի տուփ զուգարանի թուղթ է բաժանել։

«Մարտի 26-ին մեր խումբը որոշել է հոլովակ նկարահանել. «1 տոննա հնդկաձավար եմ բաժանել։ Մնացեք տանը»։ Մենք չէինք էլ կարող պատկերացնել, որ ընդամենը մի քանի օրվա ընթացքում կհայտնվենք ինքնամեկուսացման պայմաններում։ Կասկածում էինք՝ արժե՞ նյութը հրապարակել, թե նետել աղբարկղը։ Բայց ես որոշում եմ կայացրել. ավելի լավ է՝ ես ցույց տամ՝ ինչպես է դա եղել՝ անվճար մեկ տոննա հնդկաձավար եմ բաժանել։ Տանը մնացեք։ Այս տեղեկատվությունը պրովոկացիա չէ, այլ պարզապես օգնելու ցանկություն նրանց, ովքեր օգնության կարիք ունեն, որը ես կարող եմ ցուցաբերել։ Հաճելի դիտում»,- գրել է Դավիթը։

«Можно вас обнять?»: бойфренд Ольги Бузовой раздал прохожим тонну гречки

Անցորդներից մեկը հուզիչ կերպով Դավիթի շնորհակալություն է հայտնել օգնության համար։ «Կարելի՞ է ձեզ անվճար գրկել»,- առաջարկել է դեռահաս աղջիկը։ Մանուկյանը հուզառատ պահը ներառել է իր բարեգործական ակցիայի հոլովակում։ Դավան, սակայն, խոստովանել է, որ որեւէ գովասանքի չի սպասում։



© NEWS.am STYLE