Ոչ թե մրցույթ, այլ համերգ. «Եվրատեսիլ 2020», ամեն դեպքում, կանցկացնեն

16:16   2 ապրիլի, 2020

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հայտնել են, որ կորոնավիրուսի պատճառով չեղարկված շոուն ամեն դեպքում տեղի կունենա օնլայն ֆորմատով։ Դրա հեռարձակումը կարելի է դիտել 2020թ.-ի մարտի 16-ին։ Այդ մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Ցավոք սրտի, այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը տեղի չի ունենա։ Փոխարենը մենք մտադիր ենք մայիսի 16-ին՝ փրայմ-թայմի, Եվրոպային միավորել հեռուստատեսային յուրօրինակ նախագծով։ Մենք բոլոր հեռարձակողներին, որոնք պետք է այս տարի մասնակցեին «Եվրատեսիլ» երգի մրցույթին, Եվրոպական հեռարձակողներ միությանը կոչ ենք անում հեռարձակել այդ շոուն միասնության ու միավորման ոգով»,- կայքը մեջբերել է մրցույթի տնօերն Յոն Օլ Սանդի խոսքերը։

Eurovision: Europe Shine A Light հատուկ շոուն ոչ մրցութային ֆորմատով կնշի 41 երկրների ներկայացուցիչների երգերը, որոնք հայտագրված էին 2020թ.-ին։ Այս տարի Հայաստանը մրցույթում պետք է ներկայացներ Հունաստանից երգչուհի Աթենա Մանուկյանը «Chains on you» երգով։



© NEWS.am STYLE