L’Oréal-ը ձեռք է բերել Mugler-ի եւ Azzaro-ի պարֆյումերային ճյուղերը

18:07   2 ապրիլի, 2020

Տնտեսական ճգնաժամերի շրջանում հազվադեպ են միավորման գործարքներ տեղի ունենում, սակայն L’Oréal-ն այդպիսի հանգամանքներից չի վախեցել։ Ընկերության ներկայացուցիչները հայտնել են Mugler եւ Azzaro ապրանքանիշերի պարֆյումերային հավաքածուների ձեռքբերման մասին։

Գործարքը կայացել է, անկախ շուկայում բարդ վիճակից, որն առաջացել է կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ «Մենք ուրախ ենք L’Oréal-ի ընտանիքում ողջունել Mugler-ի եւ Azzaro-ի աշխատակիցներին, որոնք հիմա մեզ հետ են։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ նրանց մասին այս բարդ ժամանակահատվածում հոգ տանելու համար»,- նշել է L’Oréal Luxe-ի նախագահ Սիրիլ Չապույը։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE