Դենիել Ռեդքլիֆը ուրախացել է, որ երեխա չունի

22:11   2 ապրիլի, 2020

«Հարրի Փոթերի» աստղն ու նրա ընկերուհին՝ Էրին Դարկն արդեն մեկ շաբաթից ավել է կարանտինի պատճառով չեն լքում իրենց Նյու Յորքի տունը։  Եվ չնայած զույգը կցանկանար շուն ունենալ, որպեսզի թարմ օդ շնչելու առիթ ունենային։ Նրանք երջանիկ են, որ ստիպված են տանը երկուսով զվարճանալ։

Vulture-ին տված հարցազրույցում Դենիելը նշել է, որ ինքն ու Էրինը շատ ուրախ են, որ նման իրավիճակում ստիպված չեն լինում զվարճացնել երեխաներին։

Daniel Radcliffe Stock Pictures, Royalty-free Photos & Images ...

«Մենք դեռ այսքան ուրախ չենք եղել այն փաստից, որ երեխաներ չունենք։  Բայց մենք շատ ափսոսում ենք, որ մենք շուն չունենք։ Բայց ընդհանուր առմամբ, մարդկանց մեծամասնության համեմատ, մեզ համար նորմալ է կարանտինային վիճակը», - նշել է դերասանը։

Զարմանալի չէ, որ Ռեդքլիֆը հեշտությամբ է կարանտինն անցկացնում տանը. դերասանը բազմիցս ասել է, որ վարում է «բացարձակ ձանձրալի եւ փակ կենսակերպ» եւ շատ ուրախ է, որ Էրինն իրեն հասկանում է:

Աղբյուրը՝ Popcornews

Լուսանկարները՝ Getty images



© NEWS.am STYLE