Հասմիկ Խոջյանի նուրբ կերպարը

22:37   2 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ ու նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է ծաղկավոր բլուզ, դեղին երանգի, բարձր գոտկատեղ ունեցող տաբատ: Նա արձակել է մազերը, նվազագույն շպար ընտրել՝ ընդգծելով աչքերը։ Հասմիկ Խոջյանը հրապարակմանը կից դիմելով հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրել է․ «Տանն եք, չէ՞։ Դե ժպտացե՜ք, ժպիտը բարձրացնում է դիմադրողականությունը զգույշ եղեք և առողջ»:

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին դեղին հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել՝ ընդգծելով գեղեցկությունը։ Հասմիկ Խոջյանը կերպարն ամբողջացրել էր խոշոր աքսեսուարով՝ ականջօղեր։ 



© NEWS.am STYLE